Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կրթաթոշակ՝ երիտասարդ կենսաբանների համար

Կրթաթոշակ՝ երիտասարդ կենսաբանների համար
29.01.2014 | 17:24

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան իր 5-ամյակի կապակցությամբ հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ասոցիացիայի ուսանող անդամները (բակալավրիատ, մագիստրատուրա): Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։
Մրցույթի արդյունքում կընտրվեն 3 լավագույնները, ովքեր 6 ամսվա ընթացքում կստանան ամսական 10 հազար դրամ կրթաթոշակ:
Նշենք, որ կրթաթոշակների գումարը հատկացվել է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ անդամների նվիրատվության շնորհիվ:

Դիտվել է՝ 1887

Մեկնաբանություններ